Հոբելյանական մրցույթն ուղղված է «դաշնամուր» մասնագիտությամբ շնորհալի երիտասարդ երաժիշտների բացահայտմանը: Այս տարի մասնակցության աշխարհագրությունը լայն է. մրցույթի նախընտրական փուլը հաղթահարել է 26 մասնակից՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Ճապոնիայից, Լատվիայից, Թայվանից, Հարավային Կորեայից, Չինաստանից, Ռուսաստանից, Հայաստանից և այլն:
Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա մրցույթի 1-ին փուլը:
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերով: